Մանդարիններ (ֆիլմ)
Երկիր | Էստոնիա Վրաստան |
---|---|
Ժանր | դրամա, ռազմական ֆիլմ |
Թեմա | Աբխազական պատերազմ 1992-1993 |
Թվական | 2013 |
Պրեմիերա | հոկտեմբերի 15, 2013 |
Լեզու | էստոներեն, ռուսերեն |
Ռեժիսոր | Զազա Ուրուշաձե |
Պրոդյուսեր | Իվո Ֆելթ Զազա Ուրուշաձե |
Սցենարի հեղինակ | Զազա Ուրուշաձե |
Դերակատարներ | Լեմբտ Ուլֆսակ Էլմո Նուգանե Միհկել Մեսխի |
Օպերատոր | Ռեյն Կոտով |
Երաժշտություն | Նիազ Դիասամիձե |
Մոնտաժ | Ռեյն Կոտով |
Պատմվածքի վայր | Աբխազիա |
Նկարահանման վայր | Գուրիայի մարզ |
Կինոընկերություն | Allfilm? |
Տևողություն | 87 րոպե |
Բյուջե | 650 000 € |
Տեղայնացնող | Allfilm, Cinema 24, Samuel Goldwyn Films[1] |
IMDb | ID 2991224 |
ԿինոՊոիսկ | ID 772017 |
Պաշտոնական կայքէջ | |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=MMXjmYmwp-o (ռուս.) |
Մանդարիններ (վրաց.՝ მანდარინები, էստ․՝ Mandariinid), 2013 թվականի արտադրության էստոնական-վրացական ռազմական դրամա։
Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերը Զազա Ուրուշաձեն է։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Լեմբտ Ուլֆսակը, Էլմո Նուգանեն, Միհկել Մեսխին։
«Մանդարիններ» ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին։ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությանը «Մանդարիններ» ֆիլմը նոմինացվել է լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվական։ Աբխազիա։ Էստոնացի վերաբնակիչներ ունեցող գյուղը, որը գտնվում է սարերի և ծովի արանքում դատարկվել է, քանի որ տեղի էստոնացիները պատերազմի պատճառով վերադարձել են Էստոնիա։ Գյուղում մնացել են Իվոն և նրա հարևանը՝ մանդարինների պլանտացիայի տեր Մարկուսը։ Մարկուսը նույնպես պատրաստվում է վերադառնալ Էստոնիա, սակայն միայն մանդարինները վաճառելուց հետո։ Պատերազմը հասնում է մինչև այդ գյուղ, և այդտեղ տեղի է ունենում վրացիների և աբխազների բախում։ Այդ ընդհարումից հետո Իվոն և Մարկուսը գտնում են ողջ մնացած չեչեն զինվորի, որը պատերազմում է աբխազների կողմից։ Իվոն տանում է Ահմեդին իր տուն։ Գիշերը Մարկուսը մահացածների մեջ հայտնաբերում է ողջ մնացած երիտասարդ վրացի Նիկոյին։ Նրան ևս Մարկուսը տանում է Իվոյի տուն։ Այսպիսով մեկ հարկի տակ սկսում են ապրել երկու թշնամիներ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեմբտ Ուլֆսակ - Իվո, Աբխազիայում ապրող ծեր էստոնացի
- Գեորգի Նախաշիձե - Ահմեդ, չեչեն զինվոր
- Էլմո Նուգանեն - Մարգուս, Իվոյի ընկերը
- Միհկել Մեսխի - Նիկո, վրացի զինվոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Samuel Goldwyn Films acquires "Tangerines" rights in the US». Estonian World. 2015 թ․ փետրվարի 16. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մանդարիններ» ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում
- «Մանդարիններ» ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մանդարիններ» ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|